կարևոր
1804 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-30 23:11

Զորամասերից մեկի հրաձգարանում վարչակազմի սպաներն անցկացրել են կրակային պատրաստության պարապմունք

Զորամասերից մեկի հրաձգարանում վարչակազմի սպաներն անցկացրել են կրակային պատրաստության պարապմունք

Հաստիքային զենքով կրակի վարման հմտությունների կատարելագործման, զինծառայողների անհատական վարժվածության մակարդակի ամրապնդման նպատակով ապրիլի 28-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրաձգարանում վարչակազմի սպաներն անցկացրել են կրակային պատրաստության տեսական և գործնական պարապմունք։

Բացազատված ուսումնական կետերում անձնակազմը ևս մեկ անգամ հրահանգավորվել է կրակային խնդիրների լուծման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։ Զինծառայողները հաջողությամբ խոցել են կրակադաշտի բոլոր թիրախները և արժանացել հրամանատարության բարձր գնահատականին: