կարևոր
1245 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-30 23:15

Գերմանիայում գործազուրկների թիվն ավելացել է 300 հազարով

Գերմանիայում գործազուրկների թիվն ավելացել է 300 հազարով

Կորոնավիրուսի տարածման համատեքստում Գերմանիայում ապրիլ ամսին կտրուկ ավելացել է գործազուրկների թիվը: Դրանից բացի, 33 մլն աշխատողներից յուրաքանչյուր երրորդին սպառնում է աշխատանքային գրաֆիկի կրճատում: Այս մասին հայտնում է «Deutsche Welle»-ը։

Ապրիլին Գերմանիայում գործազուրկների թիվը մարտի համեմատ ավելացել է 308 հազարով: Ընդհանուր առմամբ երկրում երկու միլիոնից ավելի գործազուրկ կա:

«Կորոնավիրուսի հետևանքով աշխատաշուկան հայտնվեց ուժեղ հարվածի տակ: Նոր աշխատակիցների պահանջարկ փաստացի չկա»,-նշել է Աշխատանքի դաշնային գործակալության ղեկավար Դետլեֆ Շելեն: Գործակալության տվյալներով՝ 751 հազար ընկերություն հայտարարել է անձնակազմի աշխատանքային գրաֆիկի կրճատման մասին: