կարևոր
1772 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-30 22:33

ՌԴ-ում 1068 զինծառայողի մոտ կորոնավիրուս է հաստատվել

ՌԴ-ում 1068 զինծառայողի մոտ կորոնավիրուս է հաստատվել

ՌԴ զինված ուժերում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1068-ի, ապաքինվել է 109 զինծառայող։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարության կայքը, հաղորդում է РИА Новости-ն։

«Մարտից մինչեւ ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում ՌԴ Զինված ուժերում ընդհանուր կորոնավիրուսային վարակի թեստավորման ընթացքում հայտնաբերվել է 1068 վարակակիր՝ թեստի դրական արդյունքներով, որոնցից բուժում են անցնում՝ Ռուսաստանի ՊՆ հոսպիտալներում՝ 342, մեկուսարաններում՝ 250, քաղաքացիական առողջապահության բուժհաստատություններում՝ 10, տնային պայմաններում՝ 466 վարակակիր, առողջացել է՝ 109-ը»,-նշված է նախարարության հայտարարությունում։

Նշվում է նաև, որ վարակակիրները գտնվում են Զինվորական բժիշկների մշտական հսկողության տակ: Նրանցից ծանր վիճակում է երկու վարակակիր, այդ թվում՝ մեկ հիվանդ թոքերի արհեստական օդափոխության սարքին է միացված։