կարևոր
1570 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-30 22:29

Տոկիոյի ՕԽ-ն կարող է անցկացվել, եթե անգամ չգտնվի Covid-19-ի պատվաստանյութը

Տոկիոյի ՕԽ-ն կարող է անցկացվել, եթե անգամ չգտնվի Covid-19-ի պատվաստանյութը

Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կարող են անցկացվել, եթե անգամ կորոնավիրուսի պատվաստանյութը չգտնվի:

Այս մասին հայտնում է Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ Զոն Կոատեսը: Վերջինս փաստել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել շարունակել նախապատրաստվել խաղերին, և ՄՕԿ-ն այդպես էլ վարվում է: Կոատեսը շեշտել է, որ խաղերի անցկացումը կարող է չչեղարկվել, եթե անգամ պատվաստանյութը չգտնվի:

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ­ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց են ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն է տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: