16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանդես է եկել նոր օրենսդրական նախաձեռնությամբ, համաձայն որի քոլեջներում 2020-2012 ուսումնական տարում ուսուցումը կլինի և՛ անվճար, և՛ վճարովի։ Այս մասին Ազատություն ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
«Մենք պետք է հասցնենք իրականացնել այդ օրենսդրական նախաձեռնությունը, նախատեսում ենք նաև հասցնել բաշխել տեղերը։ Երկրում հայտարարված արտակարգ պայմաններում պետք է կարողանանք դա անել»,- նշեց Հարությունյանը։
ՀՀ քոլեջներում և ուսումնարաններում 2019-2020 ուսումնական տարում չի իրականացվելու ավարտական դիպլոմային աշխատանքների պաշտպանությունը, ինչպես նաև քննությունները։