27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը` Պրեմիեր լիգան, կարող է վերսկսվել հունիսի 8-ին:
Այս մասին գրում է The Telegraph-ը: Ըստ պարբերականի, առաջնության վերսկսման համար թիմերի ներկայացուցիչները առցանց հանդիպում կունենան՝ հստակեցնելու հավանական օրը: Մարզումային գործընթացն էլ կարող է սկսվել մայիսի 18-ից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պրեմիեր լիգայում հանդես եկող բոլոր ֆուտբոլիստները էլեկտրոնային նամակ էին ստացել, որում նշված է եղել 4 կետ: Ֆուտբոլիստները մայիսի սկզբին պետք է սկսեն տնային մարզումները, պատրաստվեն մայիսի վերջին ամբողջական բազային մարզումներին, ամռանը ոչ մի արտերկրյա ճանապարհորդություն չկատարեն և ակումբների բազա ներկայանան առավելագույնը 48 ժամվա ընթացքում:
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը կրկին անժամկետ հետաձգվեց: Ի սկզբանե պլանավորվում էր առաջնությունը վերսկսել ապրիլի 30-ին: Սակայն կազմակերպիչները մտադիր են առաջնությունը շարունակել միայն կորոնավիրուսի պանդեմիայի նահանջելուց հետո: Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: