կարևոր
1639 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-30 21:34

Ջուլֆալակյանը ներկայացրել է Covid-19-ի օրերին սպորտի ոլորտում հնարավոր անելիքները

Ջուլֆալակյանը ներկայացրել է Covid-19-ի օրերին սպորտի ոլորտում հնարավոր անելիքները

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ներկայացրել է իր տեսլականը, թե ինչ պետք է արվեր կամ արվի կորոնավիրուսի պանդեմիայի օրերին սպորտի ոլորտում:

Ջուլֆալակյանը մի քանի կետերով գրել է.

«Ազգային հավաքականներին՝ մեծահասակների, երիտասարդների, պատանիների, առավելագույնը 20 հոգանոց խմբերով մեկուսացում սպորտային որոշակի ենթակառուցվածք ունեցող վայրերում։ Ի դեպ, դրա համար բացարձակ կարևոր չէ, որ լինեն պրոֆեսիոնալ պայմաններ։ Անհրաժեշտ է միայն մեկուսացումը լինի բնությանը մոտ և հյուրանոցն ունենա միջին մակարդակի ֆիտնես դահլիճ»:

Երկրորդ կետով մարզիկն առաջարկում է կազմակերպել հայտնի մարզիկների մասնակցությամբ առցանց մարզումներ, որը ինչ-որ հարթակով կհեռարձակվեր հանրության համար:

«Ֆիտնես մարզիչների մասնակցությամբ կարելի էր մարզումներ կազմակերպել բակերում՝ կա՛մ հասարակական հեռավորությունը պահելով՝ 15-20 հոգանոց խմբերով, կա՛մ էլ մարդիկ պատշգամբներից կհետևեին մարզիչների հրահանգներին: Շաբաթը առնվազն 2-3 սպորտային ֆիլմերի ցուցադրման ապահովում հայկական ալիքներով՝ հայերենով։ Սա անչափ մեծ դաստիարակչական ազդեցություն է ունենում»,- գրել է մարզիկը: