կարևոր
1088 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-30 21:21

Ինչպե՞ս կարելի է Հայոց ցեղասպանությունը մոռանալ. Վլադիմիր Սոլովյով

Ռուս հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովն իր հաղորդման ընթացքում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը:

«Ռոսիա-1» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» ապրիլի 28-ի հաղորդման ժամանակ վերջինս ուկրաինացի քաղաքագետից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ Ուկրաինան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Հաղորդավարը դա արել է՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից Խորհրդային միությանը հոլոքոստի մեջ մեղադրելու վերաբերյալ բանավեճի ընթացքում:

«Դա շատ կոպիտ է, որ դուք չեք ճանաչում հայ ժողովրդի ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում և բացատրել եք ինչու, քանի որ չեք ցանկանում փչացնել հարաբերությունները Թուրքիայի հետ: Ընդհանրապես դա ի՞նչ է, այս առումով Ավակովն իրեն ավելի լավ է պահում: Նա հիշում է իր հայկական արմատների մասին: Իսկ ձեր պետությունն ընդհանրապես չունի՞ սկզբունքներ: Ինչպե՞ս կարելի է Հայոց ցեղասպանությունը մոռանալ, ինչպե՞ս դա կարելի է անել»,- նշել է Վլադիմիր Սոլովյովը:

Հաղորդման այդ հատվածին կարող եք հետևել 2:25 րոպեից: