20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Շիրակի մարզի կարիքավոր ընտանիքներին «Պարենային շտապ օգնություն» ծրագրի շրջանակում փաթեթների տրամադրումը շարունակվում է։ Այս մասին տեղեկացնում է ծրագրի նախաձեռնող խումբը։
Թիմին աջակցում են մարզպետարանն ու «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը։
900 փաթեթ ձեռք է բերվել Շիրակի մարզպետարանի օգնությամբ, 500 փաթեթ տրամադրել է «Մի բան անենք» նախաձեռնությունը, 300 արկղ՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։ Առաջիկայում սպասվում է աջակցություն նաև «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից։ Գյումրիի սուպերմարկետներում և մեծ խանութներում տեղադրվել են նաև ծրագրի տարբերանշաններով սայլակներ ու արկղեր, որտեղ քաղաքացիները պարենի տեսքով աջակցություն են ցուցաբերում առկա իրավիճակով պայմանավորված եկամուտներից զրկված կարիքավոր ընտանիքներին:
Այս պահի դրությամբ 1000 ընտանիք արդեն աջակցություն է ստացել։