կարևոր
1688 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-30 20:58

Արոնյանը կրկին 7-րդն է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

Արոնյանը կրկին 7-րդն է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 7-րդն է:

Արոնյանը պահպանել է դիրքը և նախորդ ամսվա պես 7-րդն է: Լավագույն տասնյակում են նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Ֆաբիանու Կարուանան, Դին Լիժենը, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ալեքսանդր Գրիշչուկը, Ուեսլի Սոն, Թեյմուր Ռաջաբովը և Անի Գիրին:

Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույն շախմատիստների շարքում են նաև Գաբրիել Սարգսյանը (53-րդ տեղ), Կարեն Գրիգորյանը (71-րդ տեղ), Հրանտ Մելքումյանը (77-րդ տեղ) և Սերգեյ Մովսեսյանը (99-րդ տեղ):