կարևոր
1041 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-30 20:48

Արցախում կորոնավիրուսի վարակակիր երեք քաղաքացիներից մեկը կրկնակի թեստավորումից հետո դուրս կգրվի

Արցախում կորոնավիրուսի վարակակիր երեք քաղաքացիներից մեկը կրկնակի թեստավորումից հետո դուրս կգրվի

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ այսօր թեստավորվել են բուժհաստատություններում բուժվող նոր կորոնավիրուսով վարակված երեք քաղաքացիները: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Նրանցից երկուսի մոտ փորձանմուշի պատասխանը դեռ դրական է, այսինքն՝ նրանք կշարունակեն բուժումը, իսկ երրորդ քաղաքացու հետազոտության արդյունքը բացասական է եղել:

Եթե 24 ժամ հետո իրականացված կրկնակի թեստավորման պատասխանը կրկին բացասական լինի, ապա նա կհամարվի բուժված և դուրս կգրվի:

Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 8 դեպք, որից հինգն արդեն առողջացել են: Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին»: