Զորամիավորումներում և զորամասերում շարունակվում են սպառազինության և ռազմական տեխնիկայի սեզոնային սպասարկման աշխատանքները:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, սպասարկման ամառային ռեժիմի փոխադրման և սպառազինությունը մշտապես մարտունակ վիճակում պահելու նպատակով իրականացվել են ռազմական տեխնիկայի ստուգման, մաքրման, յուղման և հայտնաբերված անսարքությունների վերացման աշխատանքներ: