կարևոր
1392 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-30 19:44

Վարչապետը փոխհատուցում ստացած ոչ կարիքավորներին կոչ է անում փոխանցում կատարել Covid-19-ի հիմնադրամին

Վարչապետը փոխհատուցում ստացած ոչ կարիքավորներին կոչ է անում փոխանցում կատարել Covid-19-ի հիմնադրամին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրանց, ովքեր կոմունալ վարձերի աջակցության կարիքը չունեն, կոչ է անում խղճի մտոք իրենց հաշիվներին ստացված միջոցների չափով փոխանցում կատարեն  կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին: Այդ մասին վարչապետը նշեց Ֆեյսբուքի ուղիղ եթերում:

«Եթե սոցիալական խնդիր չունեք, սակայն ստացել եք աջակցություն կոմունալ ծախսերի համար, ապա արեք այդ քայլը: Անուն ազգանուններով գիտեմ, կան մարդիկ, որ չունեն սոցիալական խնդիր, սակայն պարտք ունեն հոսանքի կամ գազի դիմաց, որովհետև հնարավորություն ունենալով չվճարել՝ խնդիրներ են ստեղծել: Կոչ եմ անում րոպե առաջ վճարել կոմունալ վարձերը, ամոթ է, խոսքը նրանց մասին է, ովքեր ունեն հնարավորություն»,- ասաց վարչապետը:

Կառավարությունը 30 տոկոսով կօգնի այն սպառողներին, ովքեր ունեն 10001 դրամից մինչև 25 հազար դրամ էլեկտրաէներգիայի սպառում և 30 հազարից մինչև 40 հազար դրամ գազի սպառում:

Միաժամանակ, այն բաժանորդները, որոնք մարտ ամսվա համար մինչև 3000 դրամ ջրի սպառում են ունեցել, ապա նրանց վարձավճարի 50 տոկոսը ևս գործադիրը կփոխհատուցի: