կարևոր
1611 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-30 19:29

Հրաչյա Հակոբյանն ակնարկել է, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն օտարերկրյա գործակալ է

Հրաչյա Հակոբյանն ակնարկել է, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն օտարերկրյա գործակալ է

Ազգային ժողովի պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանն ակնարկել է, որ Ազգային Անվտանգության Ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն օտարերկրյա գործակալ է: 

Նա, մասնավորապես, իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Իսկ կարո՞ղ է մի օր պարզվել, որ Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու պատճառով»: 

Հակոբյանը նաեւ ակնարկել է, թե գաղտնալսել են Վանեցյանի եւ Միքայել Մինասյանի բանակցությունները, թե ինչպես է Վանեցյանը Մինասյանից սեփականությունները շորթում՝ նրան ու նրա ընտանիքի անդամներին քրեական պատասխանատվության չենթարկելու եւ հետագայում երիտ-հանրապետականների «նոր իշխանություն» հաստատելու հեռանկարի դիմաց: 

Հարցին, թե արդյոք գլխավոր դատախազն ունի տեղեկատվություն Վանեցյանի գործակալ լինելու մասին, Արթուր Դավթյանը պատասխանել է, որ իր տեղեկությունները իրենց արտահայտումը պետք է գտած լինեն նախ՝ քրեական գործերում կամ քրեական վարույթներում, իսկ նման քրեական վարույթ չկա: