1059 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-30 19:07

Տղամարդուց 240 հազար դրամ շորթած երիտասարդը բռնվել ու բերման է ենթարկվել

Տղամարդուց 240 հազար դրամ շորթած երիտասարդը բռնվել ու բերման է ենթարկվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։

Ապրիլի 28-ին ոստիկանության Էրեբունու բաժնում շորթման վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Հաղորդումից մեկ օր առաջ մի երիտասարդ սոցիալական ցանցերից մեկով հրապարակել էր հաղորդում տվողի եւ նրա կնոջ լուսանկարները՝ հայտնելով, որ նրանք զբաղվում են խաբեությամբ։ Այնուհետեւ հրապարակումը կատարած անձը, հրապարակումը համացանցից հեռացնելու եւ լրատվամիջոցներին չտրամադրելու համար, նրանից 240 հազար դրամ էր պահանջել։

Պահանջած գումարը ստանալու պահին երիտասարդը բռնվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին «շորթում» գրառմամբ թղթադրամները։

Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։