ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելացրել է պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը՝ 96-ից դարձնելով 103:
ՀՀ վարչապետի համապատասխան որոշման մեջ նշվում է.
«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի՝ հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման N 6 հավելվածի 9-րդ կետում «96» թիվը փոխարինել «103» թվով»: