Ապրիլի 30-ը Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի մահվան ամսաթիվն է: Նրա անունը կրող զբոսայգում հերոսի կիսանդրու մոտ հարգանքի տուրք են մատուցել Կրպեյանի հարազատները, կուսակից ու մարտական ընկերները:
1991-ի ապրիլի 30-ին Գանձակում տեղակայված խորհրդային բանակը, տանկերի, հրետանու եւ ռազմական ավիացիայի աջակցությամբ, շրջափակել էր Հյուսիսային Արցախի Գետաշեն ու Մարտունաշեն գյուղերը: Գործողությունից ժամեր անց այդ տարածքներ ներխուժել էին ադրբեջանցիները: Շահումյանի շրջանից հայկական բնակչության արտաքսման ուղղված այս գործողությունը ստացել էր «Օղակ» անվանումը: Հայաբնակ գյուղերի բնակիչներն ուղղաթիռներով բռնի արտաքսել են:
Թաթուլ Կրպեյանն ու իր զինակից ընկերները զոհվել են անհավասար մարտում: