1336 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-30 17:37

Արցախի ևս 27 քաղաքացու կորոնավիրուսի թեստը բացասական է եղել

Արցախի ևս 27 քաղաքացու կորոնավիրուսի թեստը բացասական արդյունք է տվել: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ստացվել են թեստավորված 27 քաղաքացու փորձանմուշի արդյունքները, որոնք բացասական են, ինչը նշանակում է, որ նոր կորոնավիրուսի վարակը նրանց մոտ չի հաստատվել»,- նշված է հաղորդագրությունում:

Արցախում կորոնավիրուսի 8 հաստատված դեպք կա, որոնցից ապաքինվել է 5 քաղաքացի: Մեկուսացման մեջ է 15 անձ: