ԱՄՆ-ում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 27 327 և մահվան ավելի քան 2600 դեպք: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ջոնս Հոփքինսի անվան համալսարանի ներկայացրած տվյալներին:
Համալսարանի ներկայացրած տվյալների համաձայն՝ վերջին մեկ օրում ԱՄՆ-ում գրանցվել է վարակման 27 327 և կորոնավիրուսից մահվան 2612 դեպք:
Վերջին տվյալներով՝ երկրում գրանցված կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը 1 064 488 է, մահվան դեպքերի թիվը` 61 670: