կարևոր
2269 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-30 16:17

Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև միջադեպը կքննի Հատուկ քննչական ծառայությունը

Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև միջադեպը կքննի Հատուկ քննչական ծառայությունը

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» նախաձեռնության հիմնադիր Արթուր Դանիելյանի միջև երեկ տեղի ունեցած միջադեպի մասով նախապատրաստվում են նյութեր: Այս մասին ԱԺ-ում լրագրողներին ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Քրեադատավարական գործընթացն արդեն սկսվել է, նախապատրասվում են նյութեր, հաղորդումներ են ներկայացվել անձանց կողմից։ Իմ կողմից հանձնարարվել է, որպեսզի այդ նյութերը ՀՔԾ փոխանցվեն և այդ դեպքի հետ կապված գնահատականը կտրվի ՀՔԾ-ում», - ասաց դատախազը։

Դիտարկմանը՝ հաշվի առնելով, որ Ալեն Սիմոնյանն ընդունել է, որ առաջինն ինքն է հարվածել՝ կա՞ անհրաժեշտություն նրա նկատմամբ քրգործ հարուցելու և պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու՝ դատախազն արձագանքեց․

«Արարքների վերջնական գնահատականների համար ես կարծիքներ չեմ հնչեցնի, որովհետև կկաշկանդեմ դատավարական սուբյեկտներին»։