կարևոր
1692 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-30 16:10

Կորոնավիրուսի բռնկումից ի վեր Իսպանիայում ավելի քան 40 բուժաշխատող է մահացել

Կորոնավիրուսի բռնկումից ի վեր Իսպանիայում ավելի քան 40 բուժաշխատող է մահացել

Իսպանիայում կորոնավիրուսով վարակված ավելի քան 40 բուժաշխատող մահացել է: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Երկրի Առողջապահության նախարարությունն ամեն օր տրամադրում է տվյալներ վարակված բուժաշխատողների վերաբերյալ: Ապրիլի 30-ի տվյալներով վարակի բռնկումից ի վեր COVID-19-ի ախտորոշում եղել է 39 հազար 987 բուժաշխատողի մոտ: Այս ցուցանիշը ընդհանուր թվի 18.7 տոկոսն է: Նշվում է, որ Իսպանիայում վարակի տարածվածության պիկի ժամանակ երկիրը բժշկական պաշտպանիչ պարագաների խիստ կարիք ուներ, ինչի հետևանքով վարակված բուժաշխատողների թիվն այսքան բարձր է:

Իսպանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 236 հազար 899 է, մահացածներինը՝ 24 հազար 275: