01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հաղորդում է ներկայացրել դատախազություն։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ դատախազություն «Հեղափոխության պահապաններ» անունը կրող խմբի անդամ Հայկ Ստեփանյանի կողմից իր ֆեյսբուքյան օգտահաշվի միջոցով ՀՀ Ազգային ժողովի երրորդ ընդդիմադիր քաղաքական ուժի՝ Լուսավոր Հայաստան Կուսակցության և դրա Կառավարման խորհրդի ղեկավար և համանուն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի նկատմամբ հրապարակային սպառնալիքներ և բռնության կոչեր հնչեցնելու համար։
Միաժամանակ հարցում եմ ուղարկել Քննչական կոմիտե՝ տեղեկանալու, թե ինչ ընթացքում է գտնվում նախորդ հաղորդումս, որը կցել էին այդ խմբի կողմից քաղաքացուն ինքնադատաստանի ենթարկելու փաստի վերաբերյալ քննվող քրեական գործին։
Եվս մեկ անգամ նշեմ՝ իրավական պետությունում ինքնադատաստանը տեղ չունի և եթե իրավապահ մարմինները բավարար լուրջ մոտեցում չցուցաբերեն այս երևույթի նկատմամբ և դրա պատասխանատուները չպատժվեն, ապա հավատացած եղեք, որ դա հանգեցնելու է հասարակության, ինչպես նաև պետության ներքին անվտանգության լուրջ սպառնալիքի», - գրել է պատգամավորը։