20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Վերջին երկու օրվա ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերաhսկողության և Արարատի տարածքային բաժինների աշխատակիցները ՀՀ Արարատի մարզի Հովտաշեն և Ռանչպար գյուղերին հարակից ջրային տարածքներից առգրավվել են ևս 15 հատ կախովի («էկրան») ձկնորսական ցանց և 1 որսորդական հրացան։ Այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:
Վերոհիշյալ փաստերով կիրականացվեն վարչական վարույթներ, իրավախախտները օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության։