Ռուսաստանում նախօրեին կորոնավիրուսով վարակման 7099 նոր դեպք է գրանցվել․ վարակակիրների ընդհանուր թիվը գերազանցել է 100 000-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով կորոնավիրուսի դեմ պայքարի գծով օպերատիվ շտաբի տարածած հայտարարությանը։
Անցյալ օրվա ընթացքում կորոնավիրուսից երկրում մահացել է 101, ապաքինվել՝ 1333 մարդ։
Համավարակի սկզբից ՌԴ 85 շրջանում կորոնավիրուսով վարակվել է 106 498 մարդ (մեկ օրում 7,1% աճ), հիվանդությունից մահացել է 1073, ապաքինվել՝ 11 619 հոգի։
Հայտնի է, որ նոր վարակակիրների գրեթե 40 տոկոսը որևէ ախտանշան չունի։ Վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են մայրաքաղաք Մոսկվայում՝ 3039: