կարևոր
2246 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-30 13:12

Պեկինում մայիսի մեկից կբացվի «Արգելված քաղաք» պալատական համալիրը

Պեկինում մայիսի մեկից կբացվի «Արգելված քաղաք» պալատական համալիրը

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում գտնվող Արգելված քաղաքն իր դռները կբացի մայիսի 1-ին: Սա Մին և Քին դինաստիաների (1420-1912 թթ.) կայսերական պալատն է։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Արգելված քաղաքը փակ է եղել հունվարի 25-ից կորոնավիրուսի պատճառով:

Պալատական համալիրը կաշխատի  8:30-17:00-ն, սակայն բաց կլինի միայն սրահների մի մասը: Տոմսերը պետք է ամրագրել այցելությունից նվազագույնը 24 ժամ առաջ առցանց եղանակով: Նախատեսվում է, որ օրվա ընթացքում ներս կթողնեն առավելագույնը 5 հազար այցելուի:

Պալատական համալիրը չինական ավանդական ճարտարապետության օրինակ է և իր ազդեցությունն է թողել Արևելյան Ասիայի և այլ վայրերի ճարտարապետության զարգացման վրա։ Արգելված քաղաքը ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից Համաշխարհային ժառանգության մաս է գրանցվել 1987 թվականին որպես աշխարհում դեռևս պահպանված հնագույն ամենամեծ փայտե համալիրը։