կարևոր
1981 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-30 12:22

Ցուկերբերգը մտահոգված է սահմանափակումները հապճեպ հանելու առնչությամբ

Ցուկերբերգը մտահոգված է սահմանափակումները հապճեպ հանելու առնչությամբ

 «Facebook»-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը նախազգուշացրել է ԱՄՆ-ում մտցված սահմանափակումները հապճեպ հանելու վտանգների մասին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ցուկերբերգն իր մտահոգությունն է հայտնել երկրում սահմանափակումները հանելու գործընթացի վերաբերյալ:

«Թեպետ ներկա սահմանափակումների պայմաններում ինքնամեկուսացման ռեժիմը հանգեցրել է վնասների, ամեն դեպքում ես մտահոգված եմ, որ որոշ տեղեր բացումը շատ ավելի արագ է կատարվում, քան վարակի տարածվածության մակարդակի իջեցումը: Դա երաշխավորում է նոր բռնկումներ, ինչպես նաև կվատթարացնի տնտեսական, առողջապահական վիճակը»,-ասել է նա:

ԱՄՆ-ում, կարանտինով պայանավորված, գրեթե ամբողջությամբ դադարեցվել է աշխատանքը տնտեսության մի շարք ոլորտներում: Մեկ ամսում գործազուրկ է դարձել 22 միլիոն մարդ: