կարևոր
1884 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-30 11:29

Արհեստական շնչառության սարքերի վրա այս պահին ունենք 6 քաղաքացի. Արսեն Թորոսյան

Արհեստական շնչառության սարքերի վրա այս պահին ունենք 6 քաղաքացի. Արսեն Թորոսյան

Վատ իմաստով ռեկորդային թիվ ենք ունեցել՝ 134 նոր դեպք: Այս մասին ապրիլի 30-ի Կառավարության նիստի ընթացքում ասաց Արսեն Թորոսյանը:

«Ընդհանուր դեպքերի թիվը ստացվում է 2066, բուժվածները՝ 929, այս պահին փաստացի բժշկական հսկողության տակ է գտնվում 1103 քաղաքացի: Դժբախտաբար, ունեցել ենք մահվան երկու դեպք, այսինքն՝ ընդհանուր մահերի թիվը կազմում է 32, արհեստական շնչառության սարքերի վրա այս պահին ունենք ընդամենը 6 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 17, ծանր վիճակում՝ 59: Իրադարձությունների զարգացման նման սցենարի դեպքում, հավանաբար, շուտով կանցնենք ասիմպտոմ դեպքերին կամ թեթև դեպքերով քաղաքացիներին չհոսպիտալացնելու ռազմավարությանը: Իհարկե, մեր մոտեցումն այնպիսին է, որ այդ օրը փորձելու ենք առավելագույնս ձգել, քանի որ դա ապագայում բերելու է տարածման: Ենթադրում ենք, որ դեռ 5-6 օր կկարողանանք այս տեմպով ձգել՝ չնայած այս 134-ի մեջ եղել են իրար շատ փոխկապակցված անձինք։ Այդ փոխկապակցվածությունն է շատ խանգարում, մի դեպք ունենք, որից միշտ փորձել ենք խուսափել, հուղարկավորության ժամանակ վարակված անձի մասնակցություն է եղել: Դրա համար պետք է կոչ անենք, որ նման արարողություններին փոքրաթիվ մարդիկ մասնակցեն և չհամարել, որ վտանգն ամբողջությամբ անցել է», - նշեց նախարարը: