կարևոր
1940 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-30 10:50

ԱՄՆ-ում 73 տարվա ամուսինները կորոնավիրուսի հետևանքով մահացել են միևնույն օրը

ԱՄՆ-ում 73 տարվա ամուսինները կորոնավիրուսի հետևանքով մահացել են միևնույն օրը

ԱՄՆ-ում 73 տարվա ամուսիններ Ուիլֆորդ Կեպլերը և Մերի Կեպլերը կորոնավիրուսի հետևանքով մահացել են միևնույն օրը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

94-ամյա Ուիլֆորդ Կեպլերը և 92-ամյա Մերի Կեպլերը մահացել են ապրիլի 18-ին 6 ժամվա տարբերությամբ:

Նշվում է, որ ապրիլի 8-ին կորոնավիրուս էր հայտնաբերվել Մերի Կեպլերի մոտ, որը հաջորդ 4 օրը եղել է ինքնամեկուսացման մեջ: Ապրիլի 12-ին արդեն ամուսիններին հոսպիտալացնում են: Ուիլֆորդ Կեպլերի մոտ կորոնավիրուսի ախտորոշման թեստավորումը դրական պատասխան էր տվել: Նրանց թոռնուհին՝ Նատալի Լամեկին, պատմում է, որ բժիշկներն ամուսիններին տեղավորել են միևնույն հիվանդասենյակում: Նա նշել է, որ իր տատիկն ու պապիկը շատ փորձությունների միջով են անցել, տեսել են Երկրորդ համաշխարհային, Վիետնամի պատերազմները:

Ամուսինները հուղարկավորվել են միասին: