կարևոր
903 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-30 10:18

Խոշոր հրդեհ՝ Լոռու մարզում. տնակն ամբողջությամբ այրվել է

Խոշոր հրդեհ՝ Լոռու մարզում. տնակն ամբողջությամբ այրվել է

Ապրիլի 30-ին՝ ժամը 05:20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի 9-րդ փողոցում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 05։49-ին, մարվել՝ 06։30-ին: Ամբողջությամբ այրվել է 9-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող վագոն-տնակը (մոտ 21 քմ)։