կարևոր
1385 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-30 09:31

Թոմ Հենքսն ու իր կինը արյան պլազմայի դոնոր են դարձել՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման համար

Թոմ Հենքսն ու իր կինը արյան պլազմայի դոնոր են դարձել՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման համար

Հայտնի դերասան Թոմ Հենքսը, որը ապաքինվել է կորոնավիրուսից, արյան պլազմայի դոնոր է դարձել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ իր արյան մեջ Covid-19-ից հակամարմիններ կան:

Ավելի վաղ Հենքսի կինը՝ Ռիտա Ուիլսոնը հաղորդել էր, որ իրենք մտադիր են արյուն հանձնել՝ իմանալու համար, թե հակամարմինները արդյոք օգնում են պատվաստանյութի ստեղծման հարցում:

Դերասանը ինսթագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել, որում երևում է պլազմայով փաթեթը: Իսկ Ռիտայի ինսթագրամյան հրապարակմամբ երևում է, թե ինչպես է ինքը արյուն հանձնում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դերասան Թոմ Հենքսը և նրա կինը՝ Ռիտա Ուիլսոնը, դուրս են գրվել Ավստրալիայի Քուինսլենդ նահանգի հիվանդանոցից և մեկուսացված են ԱՄՆ-ի իրենց տանը: