24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Կորոնավիրուսային վարակ է հայտաբերվել Ղազախստանի արևմուտքում գտնվող երկրի խոշորագույն Տենգիզ նավթահանքի 71 աշխատողի մոտ։ Նրանցից 12-ն առողջացել են։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տարածաշրջանային օպերատիվ շտաբին։
Երկրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 3200 դեպք, որից 25-ը՝ մահվան ելքով։ Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկուշաբթի հայտարարել էր մինչև մայիսի 11-ն արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու մասին, որը գործում է մարտի 16-ից։ Պետության ղեկավարը հայտնել էր նաև Նուր-սուլթանի և Ալմաթիի միջև ավիահաղորդակցության վերսկսման, ինչպես նաև առանձին շրջաններում կարանտիային ռեժիմի մեղմացման մասին։