կարևոր
1910 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-29 23:31

Հրետանային ստորաբաժանումներում անցկացվել են մասնագիտական պարապմունքներ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հրետանային ստորաբաժանումներում անցկացվել են մասնագիտական պարապմունքներ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ապրիլի 28-ին 1-ին զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Բացազատվել են ղեկավարման կետեր, հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի, ստուգվել են զինծառայողների մասնագիտական հմտությունները: Հրետանավորները ցուցաբերել են բարձր պատրաստություն և անթերի կատարել առաջադրված խնդիրները: