կարևոր
1076 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-29 23:44

Անտառապահը «Մեհրաբ» կոչվող տարածքում ապօրինի ծառեր է հատել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ապրիլի 28-ին` ժամը 19.30-ին, ոստիկանության Տավուշի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արծվաբերդի անտառտնտեսության  մասնաճյուղի 43-ամյա անտառապահը «Մեհրաբ» կոչվող տարածքում ծառեր է ապօրինի հատում: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Նշված վայր մեկնած ոստիկանները հայտնաբերել են անտառապահի կողմից ապօրինի հատված տարբեր տեսակի և տրամագծերի 11 թաց կանգուն ծառի կոճղ, մոտ 1,5 խմ փայտանյութ, «ՈՒԱԶ» ավտոմեքենա և բենզասղոց:

Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Նախապատրաստվում են նյութեր: