կարևոր
2145 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-29 23:19

Զենք եւ զինամթերք պահելու կասկածանքով բերման են ենթարկել պանդոկի տնօրենին

Զենք եւ զինամթերք պահելու կասկածանքով բերման են ենթարկել պանդոկի տնօրենին

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները ապրիլի 28-ին Երեւանի մի պանդոկից, զենք եւ զինամթերք պահելու կասկածանքով, Մաշտոցի բաժին բերման են ենթարկել պանդոկի տնօրենին եւ չորս տղամարդու:

Տնօրենը հայտնել է, որ պանդոկում «Մակարով» գազային ատրճանակ է պահում եւ նշված վայրից դա ներկայացրել է:

Նշանակվել է փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: