ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զինծառայողների ներգրավմամբ ապրիլի 28-ին անցկացվել են ցուցադրական պարապմունքներ՝ մարտական հրաձգությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ջոկերի ներդաշնակման, անձնակազմի մասնագիտական գիտելիքները և զենքի կիրառման հմտությունները կատարելագործելու նպատակով անցկացված պարապմունքների շրջանակում բացազատվել են ուսումնական կետեր, հրաձգային ջոկերը զբաղեցրել են նախորոշված բնագծերը, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից իրականացվել են գործնական հրաձգության վարժանքներ: