Ապրիլի 29-ին՝ ժամը 17:10-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Գեղադիր գյուղի բնակիչ, 30-ամյա Նժդեհ Մանուկյանը իր վարած Niva մակնիշի ավտոմեքենայով Գեղադիր գյուղի գլխավոր փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել էլեկտրասյանը, տապալել այն և առաջ ընթանալով՝ բախվել բնակչի տան քարե պարսպին: Վարորդը տեղում մահացել է, նրա դին ավտոմեքենայից դուրս է բերել ոստիկանության Արագածի բաժնի օպերատիվ խումբը:
Դեպքի վայր են ժամանել ՃՈ ծառայողները և ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Արագածի բաժնի պահպանվող հատուկ տարածք: