Կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից վերջին մեկ օրում 323 մարդ է մահացել Իտալիայում, որը ցածր ցուցանիշ է՝ նախորդ օրվա 382-ի համեմատ: Այս մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը, հաղորդում է РИА Новости-ն:
Եվրոպայի՝ կորոնավիրուսից ամենից շատ տուժած երկրում հիվանդության տարածման վերջին տվյալները հայտնում է Քաղաքացիական պաշտպանության գործակալությունը:
Վարակման նոր դեպքերը ապրիլի 29-ին հասել են 2086-ի, որը նույնպես փոքր-ինչ նվազել է երեքշաբթի օրվա տվյալների համեմատ:
Ընդհանուր առմամբ, երկրում կորոավիրուսից մահացածների թիվը փետրվարի 21-ից ի վեր հասել է 27 682-ի, վարակվածներինը՝ 203 591-ի, ապաքինվել է 71 252 մարդ: