28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի հետեւանքով 3 անձ բերման է ենթարկվել, որոնց թվում է եղել նաև Արթուր Դանիելյանը, ով ավելի ուշ տեղափոխվել է Էրեբունի ԲԿ։ Տեղեկությունը YERKIRMEDIA.АМ-ին հաղորդեց Ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը՝ հավելելով, որ կատարվածի վերաբերյալ Ալեն Սիմոնյանն անձամբ է հաղորդում ներկայացրել ոստիկանություն:
«Այժմ հանգամանքները ճշտվում են, կատարվում է քննություն»,- մեզ հետ զրույցում տեղեկությունը մանրամասնեց Էդգար Ջանոյանը։