30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
Մի շարք լրագրողներ կապվել են ինձ հետ և խնդրում են մեկնաբանել վերջին մեկ ժամվա ընթացքում մամուլում ակտիվորեն տարածվող տեղեկությունը, թե իբր ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին այս գիշեր կանչել են Կառավարություն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ և ցուցումներ տվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը:
«Տարածվող տեղեկությունը սուտ է և չի համապատասխանում իրականությանը. ՀՀ վարչապետը և ԲԴԽ նախագահը չեն հանդիպել:
Տարաբնույթ մեկնաբանությունների և շահարկումների սիրահարների համար էլ ավելացնեմ, որ Կառավարության ղեկավարը չի կարող Դատական իշխանության ղեկավարին ցուցում տալ:
ԶԼՄ հարգելի գործընկերներ, հորդորում եմ ձեր թանկագին ժամանակը չծախսել մեկնաբանություններ խնդրելով մի բանի մասին, որ գոյություն չունի»,-գրել է Խաչատրյանը: