20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Հայհոյելը հանցանք չէ, իսկ ի պատասխան հարվածներ հասցնելը, որն առաջացրել է մարմնական վնասվածքներ, քրեական օրենսգրքով նախատեսված արարք է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արսեն Բաբայանը:
«Ալեն Սիմոնյանն «Ազատությանը» հայտնել է, թե Արթուր Դանիելյանն իրեն հայհոյել է, որին ի պատասխան սկսվել է ծեծկռտուք: Նաև նշել է, որ Արթուր Դանիելյանի հետ եղած երկու անձինք փորձել են դադարեցնել ծեծկռտուքը: Սրան զուգահեռ վնասվել է Արթուր Դանիելյանի քիթը:
Նշեմ, որ հայհոյելը հանցանք չէ, իսկ ի պատասխան հարվածներ հասցնելը, որն առաջացրել է մարմնական վնասվածքներ, քրեական օրենսգրքով նախատեսված արարք է:
Այս պայմաններում Ա.Դանիելյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելը լրջագույն կասկածներ կհարուցի»,գրել է Բաբայանը: