Կոնստանտին Տեր-Նակալյանը նոր մանրամասներ է հայտնել Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի ծեծկռտուքից: Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է, որ Արթուրին ձերբակալել են:
Հիշեցնենք, որ Աժ պատգամավոր Արման Բաբաջանյանն ավելի վաղ դիմել էր ոստիկանություն՝ հաղորդելով, որ «Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանինելյանը Մաշտոցի պողոտայում հարձակվել է Ալեն Սիմոնյանի վրա: Սակայն կատարվածը այլ կերպ է ներկայացնում «Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը: