Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 154 հազար 442: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 218 հազարը: Ապաքինվել է 965 հազար 397 մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 1 մլն 035 հազար 765 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 59 հազար 266 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 232 հազար 128 է: Մահացության ցուցանիշը կազմում է 23 հազար 822:
Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 201 հազար 505 է: Վարակից մահացել է 27 հազար 359 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 165 հազար 911 հաստատված դեպք, մահացել է 23 հազար 660: Շրջանցելով Գերմանիային՝ վարակվածության ցուցանիշով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է, որտեղ կա 161 հազար 145 հաստատված դեպք: Վարակի հետևանքով մահացել է 21 հազար 678 մարդ:
Մեծ Բրիտանիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 160 հազար 059 հաստատված դեպք կա, մահացել է 6 հազար 314 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 114 հազար 653-ի, մահացածներինը՝ 2 հազար 992-ի: Իրանին շրջանցած Ռուսաստանում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 99 հազար 399: Մեկ օրում 5 հազարից ավելի վարակվածության նոր դեպք է գրանցվել: Երկրում մահացության ցուցանիշը կազմում է 972:
Ռուսաստանին հաջորդում է Իրանը, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 93 հազար 657: Մեկ օրում հազարից ավելի վարակվածության նոր դեպք է գրանցվել: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 հազար 957 մարդ: Չինաստանն առանձնանում է 82 հազար 858 ընդհանուր, 22 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին մեկ օրում մահ չի գրանցվել: Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը 73 հազար 235 է, Կանադայում՝ 50 հազար 026, Բելգիայում 47 հազար 859 է, Նիդերլանդներում 38 հազար 802 է:
Այստեղ մեկ օրում գրանցվել է վարակվածության 386, մահացության՝ 145 նոր դեպք: Մահացության ընդհանուր ցուցանիշեը Նիրդերլանդներում դարձավ 4 հազար 711: Այս ցուցանիշով Նիդերլանդները շրջանցեց վարակի ծագման երկիր Չինաստանին:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 517 դեպք կա, մահացածների թիվը կազմում է 6:
Արաբական երկրներից Կատարը վարակվածների թվով շրջանցեց ԱՄԷ-ին: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 12 հազար 564, մահերինը՝ 10-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 11 հազար 380 է, մահացածներինը՝ 89:
Եգիպտոսում 5 հազար 042 հաստատված դեպք կա, մահացել է 359 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 3 հազար 740-ի, մահացածներինը՝ 24-ի: Իրաքում գրանցվել է 1928 վարակվածության, 90 մահվան դեպքով: Լիբանանում կա 721 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 24: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 43-ի: Մահացել է 3 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը: