կարևոր
749 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-29 17:18

Կարանտինային ռեժիմում են պահում Պուտինի՝ ճապոնացի նահանգապետին նվիրած կատվին

 Կարանտինային ռեժիմում են պահում Պուտինի՝ ճապոնացի նահանգապետին նվիրած կատվին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2012 թվականին ճապոնացի նահանգապետ Նորիհիսա Սատակեին նվիրած Միր անունով սիբիրյան կատվին կարանտինային գոտի են տեղափոխել: Այս մասին հայտնում է ТАСС- գործակալությունը՝ հղում տալով նահանգապետի հայտարարությանը։

«Մենք անհանգստացած էինք այն լուրերով, որ ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսով տնային կատուների վարակման դեպքեր են գրանցվել, այդ պատճառով էլ այնպես ենք արել, որ, բոլոր դեպքերում, մեր ընտանիքի անդամներից բացի որևէ մեկի հետ կատուն շփում չունենա։ Հույս ունենք, որ այս իրավիճակը, երբ վարակման սպառնալիքը տառապանք է պատճառում և՛ մարդկանց, և՛ կենդանիներին, շուտով կավարտվի»,- նշել է նահանգապետը։

«Արդեն ութ տարի է անցել, ինչ Միրը դարձել է մեր ընտանիքի անդամը։ Նա հիանալի ախորժակ ունի, ուժեղ է ու ուրախ, աչքի է ընկնում հանգիստ բնավորությամբ։ Նա ինձ համար յուրահատուկ է կատու է»,- հավելել է Սատակեին։