կարևոր
1944 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-29 17:04

Կիև-Երևան-Կիև չվերթով Հայաստան է ժամանել ՀՀ 119 քաղաքացի

Կիև-Երևան-Կիև չվերթով Հայաստան է ժամանել ՀՀ 119 քաղաքացի

Ապրիլի 28-ին իրականացվեց Կիև-Երևան-Կիև չարտերային չվերթը, որով Հայաստան մեկնեցին 119 ՀՀ քաղաքացիներ և ՀՀ մուտքի իրավունք ունեցող 25 Ուկրաինայի քաղաքացիներ (ընդամենը 144 հոգի)։ Այս մասին տեղեկացնում են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։

«Ուկրաինայում ՀՀ դեսպանությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում Ուկրաինայի հայերի միությանը և անձամբ #ՈւՀՄ նախագահ Վիլեն #Շատվորյանին երկու ուղղությամբ թռիչքի ֆինանսական ծախսերը հոգալու և դեսպանության հետ համախմբված՝ կազմակերպչական հարցերը լուծելու համար (Ovakim Arutyunyan): Մեր ուժը մեր միասնության մեջ է։

Հսկայական ծավալի աշխատանք են կատարել ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը (Մարինե Հայրապետյան), Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը և պատվավոր հյուպատոսների գրասենյակները։

Շնորհակալ ենք նաև մեր ուկրաինացի գործընկերներին, նաև դիվանագետներին, և, իհարկե, #SkyUp ընկերությանը։

Նշենք, որ Երևանից Կիև ժամանեցին Ուկրաինայի և Հայաստանի 151 քաղաքացիներ»։