կարևոր
1795 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-29 16:39

Բուլղարիայում ամառային զբոսաշրջային սեզոնին նախապատրաստվելու աշխատանքները կսկսվեն հունիսի 15-ից

Բուլղարիայում ամառային զբոսաշրջային սեզոնին նախապատրաստվելու աշխատանքները կսկսվեն հունիսի 15-ից

Բուլղարիայում ամառային զբոսաշրջային սեզոնին նախապատրաստվելու աշխատանքները կսկսվեն հունիսի 15-ից: Հուլիսի 1-ից արդեն Բուլղարիան բաց կլինի զբոսաշրջիկների համար: Այս մասին հայտարարել է Բուլղարիայի զբոսաշրջության նախարարությունը, հաղորդում է РИА Новости-ն։

Նշվում է, ուր յուրաքանչյուր լողափի հնարավորությունները վերլուծելով՝ կհստակեցնեն, թե որ հատվածներում հանգիստը կազմակերպելու համար որքան անվճար պարագաներ կտրամադրեն, որքանի համար կսահմանեն խորհրդանշական գումար:

Զբոսաշրջությունը կազմում է Բուլղարիայի ՀՆԱ-ի 12 տոկոսը և ապահովում է 11 տոկոս զբաղվածություն: