20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Արագածոտնի մարզի Թալին քաղաքի 14-ամյա բնակիչ Գարիկ Սարգսյանը ապրիլի 28-ին ժամը 23։30-ի սահմաններում տնից դուրս է եկել և չի վերադարձել: Նրա գտնվելու վայրը հայտնի չէ։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, Գարիկ Սարգսյանի արտաքին նկարագիրն է. հասակը՝ 165 սմ, միջին կազմվածքով, հագին եղել են սև մարզական համազգեստ և սպորտային կոշիկներ։
Անհետ կորածի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունը խնդրում է դիմել Թալինի կամ մոտակա բաժին, զանգահարել 102 կամ 094 20 50 71 հեռախոսահամարներով։