Իսպանիայում կորոնավիրուսի զոհերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 325-ով։ Այս մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը, հաղորդում է РИА Новости-ն։
Համաճարակի սկսվելուց ի վեր զոհերի ընդհանուր թիվը կազմել է 24 275։ Վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է վարակման 2144 դեպք։ Ապաքինվածների թիվը հասել է գրեթե 109 հազարի, անցած օրվա ընթացքում՝ 6399-ի։
Մադրիդում վերջին 24 ժամվա ընթացքում վարակվածության 981 նոր դեպք է հայտնաբերվել (ընդհանուր ավելի քան 60,7 հազար), մահացել է 57 մարդ (ընդհանուր ավելի քան 8,1 հազար): Կատալոնիայում վարակվածության 496 նոր դեպք է հայտնաբերվել (ընդհանուր 48,6 հազար), մեկ օրում մահացել է 97 մարդ (ընդհանուր 4,9 հազար):