30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 66 հիվանդ է բուժվում, նրանցից 62-ը Շիրակի մարզի բնակիչ է։ 62 հիվանդներից բացի, 18 հիվանդներ բուժում են ստանում մայրաքաղաքում, 13 անձ առողջացել է, հիվանդության արդյունքում արձանագրվել է մահվան 3 դեպք: Այս մասին տեղեկացնում են մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից՝ նշելով, որ Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 292 քաղաքացի։
Մարտի մեկից մինչև օրս մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 785 նմուշառում։
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ մարզում այս պահին եղած դեպքերի ճնշող մեծամասնությունը փոխկապակցված են:
«Հիմնականում գործ ունենք 2 մեծ օջախների հետ՝ Գյումրիում ու Անի համայնքում: Հիմնական տարածման միջավայրն ընտանեկան ու աշխատանքային հարաբերության տիրույթն է: Քիչ դեպքեր ունենք, որ դրանք կոնտակտային ոչ սերտ շփման միջավայրի տիրույթում են»,-նշեց Շիրակի մարզպետը:
Հայաստանում ապրիլի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1932 դեպք, որոնցից 900-ն` առողջացած։