24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Մարտի մեկի գործով մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ԱԱԾ մեկուսարանից տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հետազոտությունների: Նա մի քանի օր մնալու է հիվանդանոցում, հետազոտության արդյունքներից ելնելով՝ պարզ կլինի, թե որքան պետք է շարունակի բուժումը: Այս մասին Factor.am-ին փոխանցել է Ռ․ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը:
«Նախնական հետազոտության արդյունքում է բուժող բժիշկը անհրաժեշտ համարել հավելյալ հետազություններ և բուժում հիվանդանոցային պայմաններում: Այս պահին չգիտեմ՝ ինչպես է իրեն զգում, երեկոյան եմ այցելելու»,- նշել է Լ․ Քոչարյանը:
Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 9-ին Ռոբերտ Քոչարյանին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում վիրահատել էին։ Ի դեպ, նախորդ շաբաթ Քոչարյանի փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել փոխել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը։ Նրանք որպես հիմնավորում նշել էին երկրում առկա կորոնավիրուսի համաճարակը, քանի որ ըստ նրանց Քոչարյանը գտնվում է վարակման տարիքային ռիսկային խմբում: Հավելենք, որ վերջերս էլ՝ մարտի 9-ից մինչեւ ապրիլի 3-ը, Ռոբերտ Քոչարյանը գտնվում էր «Էրեբունի» ԲԿ-ում։ Նրա գրասենյակի ղեկավարի փոխանցմամբ՝ Քոչարյանը ճնշման տատանման հետ կապված խնդիրներ ուներ։