կարևոր
2125 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-29 14:30

Ադրբեջանը երկարաձգել է երկրից դուրս գալու ու երկիր մուտք գործելու արգելքը մինչև մայիսի 31-ը

Ադրբեջանը երկարաձգել է երկրից դուրս գալու ու երկիր մուտք գործելու արգելքը մինչև մայիսի 31-ը

Ադրբեջանի պետական սահմանին մուտքի եւ ելքի սահմանափակման ժամկետը երկարաձգվել է մինչեւ մայիսի 31-ը, հայտնում է РИА Новости-ն, հղում անելով հանրապետության կառավարությանը կից օպերատիվ շտաբին:

Ադրբեջանի տարածք մուտք գործելն ու ցամաքային ու օդային տրանսպորտով մեկնելը դադարեցվել է կառավարության ապրիլի 5-ի որոշմամբ՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։ Արգելքը սկզբում գործել է մինչև ապրիլի 20-ը։ Ադրբեջանում օտարերկրացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց գտնվելու ժամկետը, որը լրանում է մայիսի 1-31-ը:

«Ներկայում աշխարհի պետությունները շարունակում են միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեմ պայքարելու համար։ Ձեռնարկված միջոցառումների շրջանակներում պետությունների մեծ մասը հետաձգել է միջազգային չվերթները ՝ իրենց սահմանները փակելու մասին որոշման համաձայն։ 

Ուսումնասիրվել է կորոնավիրուսի պատճառով աշխարհում առկա որոշումը, և վիրուսի տարածումը կանխելու նպատակով երկրում մինչև մայիսի 31-ը երկարաձգվել է օդային և ցամաքային տրանսպորտի միջոցով ելումուտի արգելքը՝ բացառությամբ բեռնափոխադրող և չարտերային թռիչքների»,-ասված է օպերատիվ շտաբի մամուլի հաղորդագրության մեջ:

Ադրբեջանում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1717 և մահվան 22 դեպք:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 3 148 709 է, մահացել է 218 371 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: